Չեխերը լավ գիտեն, թե ինչի է ընդունակ Հայաստանը. Յ. Մովսիսյան
Նմանատիպ
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումն ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահը։
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:
Միջոցառման սկզբում Մխիթարյանին հարց տվեցին Բուֆոնի դարպասը խփած գոլի մասին, ինչին մեր ֆուտբոլիսը պատասխանեց, որ դա իր կարիերայի ամենակարևոր գոլերից էր, որը ոչ միայն իրենն է, այլև ողջ հայ ազգինը:
Ուսանողներից մեկը, Հենրիխ Մխիթարյանից փորձեց պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիխը պատասխանեց. «Քանի որ համակարգչում «Շախտյորը» չկա, փորձում եմ «Սպարտակով» և Յուրա Մովսիսյանով խփել»:
Իսկ այն հարցին, թե ով է նրա սիրելի մարզիչը, Մխիթարյանը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։
Մխիթարյանի խոսքերով’ եթե ինքը չդառնար ֆուտբոլիստ, ապա կսվորեր ԵՊՏՀ-ում։ Հանդիպման ընթացքում համարձակ ուսանողուհիներից մեկը նույնիսկ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին և ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Միջոցառման ներկաներից մեկը Յուրա Մովսիսյանին հարցրեց, թե չի՞ կարոտել հավաքականին, ինչին ի պատասխան’ հարձակվողն ասաց. «Շատ-շատ էի կարոտել: Ընկերներիս կարիքը շատ էի զգում: Հուսով եմ’ բոլորն էլ գիտեն, որ պատրաստ եմ գոլեր խփել Հայաստանի հավաքականի կազմում»:
Իսկ այն հարցին, թե Յուրան խոսել է «Սպարտակի» չեխ ֆուտբոլիստ Մարեկ Սուխիի հետ Չեխիայի հետ կայանալիք խաղի մասին, ֆուտբոլիստը պատասխանեց. «Մենք շատ ենք զրուցել: Նրանք շատ են դիտել մեր խաղերը, լավ գիտեն, թե ինչի է ընդունակ Հայաստանը: Կարծում եմ, որ այժմ ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպես է հանդես գալիս մեր հավաքականը»:
Ներկաները հարց ուղղեցին նաև Ռոման Բերեզովսկուն: Նրանց հետաքրքրում էր, թե դարպասապահն ի՞նչ է զգում ավագի թևկապը կրելիս: Բերեզովսկին պատասխանեց, որ դա մեծ պատիվ է և օգնում է ավելի լավ պատրաստվել խաղերին:
պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Միջոցառման ներկաներից մեկը Յուրա Մովսիսյանին հարցրեց, թե չի՞ կարոտել հավաքականին, ինչին ի պատասխան’ հարձակվողն ասաց. «Շատ-շատ էի կարոտել: Ընկերներիս կարիքը շատ էի զգում: Հուսով եմ’ բոլորն էլ գիտեն, որ պատրաստ եմ գոլեր խփել Հայաստանի հավաքականի կազմում»:
Իսկ այն հարցին, թե Յուրան խոսել է «Սպարտակի» չեխ ֆուտբոլիստ Մարեկ Սուխիի հետ Չեխիայի հետ կայանալիք խաղի մասին, ֆուտբոլիստը պատասխանեց. «Մենք շատ ենք զրուցել: Նրանք շատ են դիտել մեր խաղերը, լավ գիտեն, թե ինչի է ընդունակ Հայաստանը: Կարծում եմ, որ այժմ ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպես է հանդես գալիս մեր հավաքականը»:
Ներկաները հարց ուղղեցին նաև Ռոման Բերեզովսկուն: Նրանց հետաքրքրում էր, թե դարպասապահն ի՞նչ է զգում ավագի թևկապը կրելիս: Բերեզովսկին պատասխանեց, որ դա մեծ պատիվ է և օգնում է ավելի լավ պատրաստվել խաղերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում