0.1 C
Yerevan

Մեր նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ Ժ. Սեֆիլյան

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի ժամանակ ներկայացրեց ապագա Հայաստանի վերաբերյալ իր տեսակետները:

Սեֆիլյանը նշեց, որ իրենք ունեն հստակ ծրագիր, թե ինչ ուղղությամբ պետք է տանել ժողովրդի պոռթկումը. «Մենք ունենք այդ ծրագիրը: Մեր այս ամբողջ պայքարի ընթացքում մենք գտել ենք ուղի, որը գործելու է օրենքի և սահմանադրության շրջանակներում: Ի տարբերություն նախորդի` այն դեպի փոկուղի չի տանելու»:

Ըստ Սեֆիլյանի` այսօրվա շարժումը խնդիր է դրել նոր որակի հայկական պետություն ստեղծել. «Մեր նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ, մեր գլխավոր նպատակը համակարգային փոփոխություններ անելն է, այսօրվանից պետք է հստակեցնենք, թե գործող համակարգին ինչով ենք փոխարինում»:

Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին. «ոչ թե դիմել հացադուլի, այլ շարունակել շրջել մարզերով, օգտագործել ժամանակակից բոլոր միջոցները, որպեսզի հաղթանակը հասանելի լիներ»:

Նրա խոսքով` նման գործելաոճով Հովհաննիսյանը բերում է շարժման ապակենտրոնացման և ուժերիր վատման: «Թեև, ես հարգում եմ նրա որոշումը», – ավելացրեց նա:

Ըստ Սեֆիլյանի` եկել է քաղաքական սերնդափոխության ժամանակը. «25 տարվա ցիկլ ենք անցել, մենք նկատի չունենք տարիքը, այլ որակական փոփոխությունը: Ի տարբերություն նախորդ սերնդի, որին հարգում ենք, այսօր եկել է իրերն իրենց անունով կոչելու նոր քաղաքական սերունդը: Նախորդի նման ստրկամիտ չի լինելու, պետք է դուրս գալ այդ որակից»:

spot_imgspot_img