Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Մոուրինյոյի այն հայտարարության մասին, որիհամաձայն 2012թ. լավագույն մարզչի քվեարկությունն անարդար է եղել.
-Ինձ այդ քննարկումները չեն անհանգստացնում: Ֆինլանդիայի հետ խաղին մեզ 48 ժամ է մնացել ու դա է գլխավորն ինձ համար:
Ես հեռու եմ մնում նման հարցերից: Սրանք մանկական վեճեր են: Ես անգամ չեմ ցանկանում հիմա ժպտալ, որ սխալ չընկալվեմ: