10.1 C
Yerevan

Մարտի 21-ը կարող է բեկումնային լինել թուրք-քրդական հարաբերություններում

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Մարտի 21-ը կարող է շրջադարձային լինել թուրք-քրդական հարաբերություններում:Այսօր Դիարբեքիրում տեղի ունենալիք Նովրուզի տոնակատարության ժամանակ հրապարակվելու է ի քրդական խնդրի լուծման վերաբերյալ թուրքաբնակ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի’ քուրդ ժողովրդին ուղղված ուղերձը: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) նախագահ Օջալանը ցմահ դատապարտվել եւ Իմրալի բանտում է: Օջալանի ուղերձը կհրապարակեն Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական’ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) պատգամավորներ Փերվին Բուլդանը եւ Սըռը Սուրեյա Օնդերը:Այս առիթով Դիարբեքիր են ժամանել թուրքական եւ արտասահմանյան 500-ից ավելի լրագրողներ:

BDP-ի առաջնորդների հաղորդմամբ’ Օջալանը PKK-ին եւ քուրդ ժողովրդին ուղղված ուղերձում, որը, ենթադրվում է, շուրջ 5 ամիս ընթացող բանակցությունների արդյունքում համաձայնեցված է թուրքական կառավարության հետ, կոչ կանի Թուրքիայում քրդական մշակութային ինքնավարություն ստեղծելու դիմաց դադարեցնել 1987 թ-ից տարվող զինված պարտիզանական պայքարը, որը մինչ այժմ 40 հազարից ավելի մարդու կյանք է խլել:

spot_imgspot_img