ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
21/03/2013 17:00
Նմանատիպ
Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Կելլիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
Համանախագահները ներկայացրեցին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում