Կորպուսի նախկին հրամանատարը կնշանակվի Արցախի ոստիկանապետ
22/03/2013 09:24
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ կնշանակվի գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:
Երեկ Սերժ Սարգսյանը առանց պաշտոնական բացատրության նրան ազատեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ փոխարենը նշանակելով գնդապետ Տիգրան Փարվանյանին:
«Ժողովուրդ»-ը փորձեց ստացած տեղեկությունը ճշտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս մեզ վստահեցրեց. «Դեռեւս նման հրամանագիր չկա, եթե նման բան լինի, մենք պետք է տարածենք: Իսկ մենք դեռեւս այդպիսի բան չենք տարածել»: Ամեն դեպքում, մեր աղբյուրները վստահեցնում են, որ ԼՂՀ նախագահի կողմից այդ նշանակումը շուտով կարվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում