Մարտահրավերներ Հայոց ցեղասպանության հարյուրամյա նախաշեմին
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել՝ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պայքարի ոգին ցույց տալու համար: «Ամբողջ աշխարհը այդ միջոցառումների շնորհիվ պետք է հասկանա, որ հարյուրամյակը պայքարի ավարտը չէ: Թող ոչ ոք հույս չունենա, որ 2015թ. հայ ժողովրդի պայքարը կավարտվի: Հարյուրամյակին նվիրված միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ ես վստահ եմ, որ մենք կանենք դա»,- «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի ընթացքում նման հայտարարություն արեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Դեմոյանի խոսքով՝ այս գիտաժողովը հնարավորություն կընձեռնի նաև հանգամանալի քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը: «Վերջապես, այս գիտաժողովը կոչված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների հիման վրա մշակել ու ծրագրել հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը»,-ասաց նա:
Գիտաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի ուղերձն էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ովքեր իրենց խոսքում կարեւորել էին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում