Թայլանդում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 42 մարդ
23/03/2013 11:48
Նմանատիպ
Թայլանդի հյուսիսում գտնվող Մյանմայի փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Հրդեհի հետևանքով զոհվել է 42 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվաշքներ:
Նահանգապետ Նարումոտ Պարավատը նշել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել:
Հրդեհի հետևանքով ճամբարում այրվել է ավելի քան 100 տուն:
Նախնական վարկածով, հրդեհի պատճառը, բաց կրակի վրա սնունդ պատրաստելն է եղել: