Ժառանգությունը խնդիր ունի ապացուցելու, որ ստացած ձայների տերն ինքն է, ոչ թե այն ուժերը, որոնք նախագահի թեկնածու չունեին
Նմանատիպ
Առաջնայինը երկրում խաղաղությունն է, և’ ընդդիմադիր, և’ իշխանական քաղաքական ուժերը պետք է սա հաշվի առնեն յուրաքանչյուր քայլ անելուց առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպնանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Վերջինիս կարծիքով ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» կարող են գործել միասնաբար, քանի որ երկուսն էլ ԵԺԿ անդամ են ու նպատակներն էլ, կարելի է ասել նույնն է:
Անդադառնալով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան բանակցություններին, պատգամավորն ասաց, թե Հովհաննիսյանի առաջարկներն անպայման կքննարկվեն: Նա հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն առաջարկել է դադարեցնել հացադուլը ու շարունակել բանակցությունները’ որակելով Նախագահի կոչը մարդասիրական:
Բանախոսը նաև անդրադարձավ ավագանու ընտրություններին: Ըստ նրա՝ սպասվող պայքարը թեժ է լինելու, քանի որ բոլոր մասնակից կուսակցություններն ուժեղ են: Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ հանրապետականը բոլոր կուսակցություններին մրցակից է համարում: Նա նաև հավելեց, որ արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ անել հնարավոր չէ:
Նրա խոսքով’ մայիսի 5-ի ընտրություններում «Ժառանգությունը» խնդիր ունի ապացուցելու, որ նախագահական ընտրություններում ստացած ձայների տերն ինքն է, ոչ թե այն ուժերը, որոնք երկրի ղեկավարի ընտրությանը թեկնածուներ չունեին: