Վարդան Ղուկասյանը Գյումրիում «ստվերային քաղաքապետարան» է ստեղծել
Նմանատիպ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ «նիստեր» ու «խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում եւ մասնակիցներին հանձնարարականներ տալիս: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ասենք՝ հանձնարարում է ստուգել Գյումրիում աղբահանության, փողոցների եւ քաղաքային այլ տնտեսությունների վիճակը, ապա վիճակի մասին զեկուցել իրեն: Այնուհետեւ արդյունքների մասին հայտարարություններ է անում, հեռուստաեթերով ելույթներ ունենում եւ այլն: Մի խոսքով, լուրջ «վերահսկողության» տակ է պահում Ս. Բալասանյանին:
«Ժամանակը» փորձեց անձամբ Վարդան Ղուկասյանից պարզել՝ ինչո՞ւ է նման գործընթաց սկսել եւ այդպիսով ի՞նչ նպատակ է հետապնդում՝ անտանելի՞ դարձնել Ս. Բալասանյանի աշխատանքը իրենից հետո Գյումրիում քաղաքապետ դառնալու համար, թե՞ պարզապես ցանկանում է նրա գործունեության վրա հասարակական վերահսկողություն սահմանել: Սակայն նախկին քաղաքապետը չցանկացավ պատասխանել մեր հարցերին»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում