Նրանց պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Նմանատիպ
Ինչպես ամեն անգամ նախագահական ընտրություններից հետո, հանրությունը պետական համակարգի թարմացում է սպասում, բայց ամենաառանցքային պաշտոնների հետ կապված՝ հանրությունը կատարյալ անորոշության մեջ է, գրում է «Հրապարակը»: Մանավանդ իր վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է կառավարության աշխատանքից, և եթե մարդիկ կատարել են իրենց առջև դրված խնդիրները, նրանց փոխելը սխալ է:
Սակայն, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանը շուտով նշանակվելու է պաշտպանության նախարար: Եվ ոստիկանապետի մտերիմներն արդեն տեղափոխության են պատրաստվում:
Մինչև տարեվերջ ավարտվում է երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի:
Թե ինչ է անելու Գրիգոր Ամալյանն ապրիլի 7-ից հետո, երբ ավարտվում է նրա լիազորությունների ժամկետը, հայտնի չէ, բայց երեկ նրան մեդալ տվեցին՝ Լեռնային Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար: Նշենք, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից նա մասնակցել է մարտական գործողություններին և ներդրում ունի Պաշտպանության բանակի կայացման գործում: Նաև ակտիվորեն համագործակցել է ԼՂՀ տնտեսական հանձնաժողովի հետ և միջազգային հավաքների ժամանակ աշխատել է, որ ՀՀ պատվիրակության կազմում ներգրավվեն Արցախի ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում