Մենք կհանդիպենք, կքննարկենք, և ժողովուրդը դա կտեսնի. Ր. Հովհաննիսյան
Նմանատիպ
Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք փետրվարի 18-ի ժողովրդի աննախադեպ հաղթանակն արձանագրենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նաև նշեց, որ այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկվել է Սերժ Սարգսյանին, նվազագույն շեմն է իրենց համար, և եթե որևէ կետ հանվի, ապա պետք է մեկ այլ համարժեք առաջարկով լրացվի:
«Ժառանգության» առաջնորդը ևս մեկ անգամ նշեց, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ փակ կամ բաց ձևաչափով’ հրապարակում կամ մոտակա սրճարանում, անգամ ուղիղ եթերով:«Մենք կհանդիպենք, կքննարկենք, և ժողովուրդը դա կտեսնի, ես կարծում եմ՝ դասեր քաղելով արձանագրությունը պետք է լինի մեր ձեռքում»:
Հովհաննիսյանը ի պատասխան Սերժ Սարգսյանին նշեց, որ նամակը հում չէ, չարախոսներին, ովքեր սա երեք կամ 8 պաշտոնի առաջարկ են ներկայացնում՝ «սխալ է, ընթերցեք համալիր ծրագիրը. այդտեղ կա իշխանության և ժողովրդի միջև պատասխանատվության կիսում»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանրային շահը գտնվում է Ազատության հրապարակում, և այն չի կարելի բացարձակացնել: Սարգսյանի ձայների մեծ մասը կեղծիքի, ստի վրա են հիմնված:
«Ես անում եմ ամեն ինչ որպես հանրային շահի սպասավոր որևէ գործարք չի լինելու, կամ կլինեն արտահերթ ընտրություն, կամ գործող իշխանության դե ֆակտո կիսում ժողովրդի հետ: Եթե կան առաջարկներ Սերժ Սարգսյանի կողմից ես դեմ չեմ:
Մինչև հիմա բանակացություն չկա, եթե իշխանությունը ցանկանա մեկնարկել ես պատրաստ եմ և մտավախություն չունեմ, որովհետև փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթել է»,-ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում