Րաֆֆի Հովհաննիսյանն ապօրինության կոչ է անում իշխանություններին
Նմանատիպ
«Ազգ»-ում կարդում ենք. «Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն որերորդ անգամ Ազատության հրապարակում անցկացվող ասուլիսներում խոսում է այն մասին, որ, եթե իշխանություններն «անկեղծ լինեին», կբավարարեին իր պահանջն ու կբացեին 120 տեղամասերի պարկերը:
Խնդիրն այն է, որ քննարկվող հարցն օրենսդրության մակարդակում սպառիչ լուծում ունի: Ընտրական օրենսգրքով նախատեսված են կոնկրետ գործիքներ, մասնավորապես’ վերահաշվարկն ու քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը: Դրանցից առնվազն մեկի’ վերահաշվարկի ինստիտուտին դիմելը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մյուս բոլորին հնարավորություն կտար բացել պարկերը, ընդհուպ հանրապետության բոլոր տեղամասերում: Բայց այդ գործիքից պարոն Հովհաննիսյանը չի օգտվել: Երեկ նա բացատրեց, որ այդ «տեխնիկական սխալը» անփորձության հետեւանք է: Իսկ ինչո՞ւմն է «անփորձությունը»:
Ընտրական օրենսգիրքը նման դիմումներ ներկայացնելու շատ հստակ ընթացակարգ ու խիստ ժամկետ է սահմանում: Այսպես օրինա’ վերահաշվարկի համար կարելի է դիմել քվեարկության հաջորդ օր’ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18:00:
Ըստ որում’ նման դիմումները ենթակա են պարտադիր ընդունման: Բայց իրականությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից եղել է ընդամենը 10 դիմում, ըստ որում’ ընթացակարգի խախտմամբ:
…Քվեատուփերի բացման մեկ այլ հնարավորություն էլ առկա է Սահմանադրական դատարանում քննության ժամանակ: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցի քննության ժամանակ դատարանում միջնորդություն եղավ բացել եւ վերահաշվարկել հանարպետության բոլոր 1988 տեղամասերի քվեատուփերը: Դատարանն այս միջնորդությունը չբավարարեց’ պարզաբանելով ժամանակի սղությունը:
Այսպիսով’ «պարկերը բացելու» օրինական հնարավորությունները սպառվեցին: Թվում էր’ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պրոֆեսիոնալ իրավաբան է, հասկանալով նշված իրողությունը, ձեռնպահ կմնար խնդրի հետագա քննարկումից: Փոխարենը հասկանալով, որ ինքը որեւէ իրավական հնարավորություն չունի նշվածն իրականացնելու համար, ըստ էության, ապօրինի կոչով դիմում է իշխանությանը:
Հարց է առաջանումՙ ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական անգործությունը «տեխնիկական սխալ» որակում, իսկ դիմացինին հորդորում ապօրինի քայլերի դիմել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում