ՄԻՊ. Գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների վիճակն անբարեկարգ է
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը Տրանսպորտի և կապի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012»-ը: Զեկույցում մասնավորապես ասվում է.
«Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
· Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
· Նախարարության կողմից առանձին դեպքերում պատշաճ հսկողություն չի իրականացվել փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նկատմամբ և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել 2012 թվականի ընթացքում երթուղիների չվացուցակների խախտման վերաբերյալ բողոքների արդյունավետ լուծման ուղղությամբ:
· Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցների մատչելիության ապահովման խնդիրը:
Արձանագրված դրական զարգացումները
· Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և կառուցողական համագործակցություն է ձևավորվել Պաշտպանի աշխատակազմի և նախարարության միջև:
· Լրացում է կատարվել Կառավաության որոշման մեջ որի արդյուքնում հաշմանդամ երեխային տեղափոխող’ ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կանգնեցնելու համար այդ անձինք չեն տուգանվելու։
· Մեր կողմից բարձրացված «Զվարթնոց» օդանավակայանում լիցենզավորված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու սահմանափակումները գործնականում վերացվել են:
· Սահմանվել է ինքնաշեն տրանսպորտային միջոցների պետական հաշվառման և պետական գրանցման կարգը, որի արդյունքում հստակեցվել է գործընթացը:
· Նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան Նախարարությունը իրականացրել է ուսումնասիրություններ’ փոխադրողների կողմից կանոնավոր ուղևորափոխադրումները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան սպասարկումն իրականացնելու նպատակով:
· 2012 թվականի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից անցկացված միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթներն անց են կացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան’ հավասար մրցակցային պայմաններում:
· Հանվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող տարիքային սահմանափակումը, որի արդյունքում 2012 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա է տրվել 1960 անհատ ձեռնարկատիրոջ»: