Կատարելագործվում է ստուգումների ոլորտը
Նմանատիպ
Կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին’ միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող համապատասխանաբար’ ստուգումների և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի շնորհիվ ՀՀ օրենսդրությամբ կնախատեսվի օտարերկրյա պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ բնակչության պետռեգիստրից հանելու հստակ հիմք։
Կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդի միջոցներից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ժամանակավորապես ներգրավել 5 մլն դրամ’ մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը վերադարձնելու պայմանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում