Սամվել Ալեքսանյանը Yerevan City ցանցը կվաճառի Carrefour-ին
Նմանատիպ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Կառֆուր» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ:
Կայքը հիշեցնում է, որ «Կառֆուրն» իր մասնաճյուղը պետք է բացեր «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետի նկուղային հարկում, սակայն դրա սեփականատերը, նույնիսկ այդ մասին համաձայնագիրը կնքելուց հետո, հրաժարվել էր տարածքը տրամադրել ֆրանսիական ընկերությանը:
«Եվ այժմ իշխանությունները որոշել են՝ Ս. Ալեքսանյանն իր գործող խանութների ցանցը պետք է վաճառի «Կառֆուրին»: Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսացիոն քայլ և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի ՀՀ իշխանությունների կողմից: Նշենք, որ համաշխարհային հայտնի բրենդ «Կառֆուրն» ինքն է ներկրելու իր վաճառքի կետերում իրացվող ապրանքը: Իսկ այդ ընկերությունը իր խանութներում վաճառում է լայն սպառման ապրանքների մեծ տեսականի՝ սկսած սննդից մինչև տեխնիկա, հագուստ, սպասք և այլն: «Կառֆուրի» այսպիսի լայնածավալ մուտքը Հայաստան լուրջ մրցակցություն կառաջացնի լայն սպառման ապրանքների թե ներկրման և թե իրացման շուկաներում: Իսկ դա իր հերթին կբերի որոշակի գնանկման: Կարծիք կար, թե խոշոր ներկրողներն ու իրացնողները խոչընդոտում են այդ ընկերության մուտքը մեր երկիր», – գրում է «Առաջին լրատվական»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում