Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան հարաբերությունները սառե՞լ են

«Հրապարակի» տեղեկություններով, նախկինում շատ ջերմ Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան հարաբերությունները վերջերս սառել են: Հովիկ Աբրահամյանը կորցրել է Սահակյանի վրա իր նախկին ազդեցությունը, Սահակյանը մեծ նվիրվածությամբ նախագահականից իջած շրջաբերականներն է իրականացնում:

Հարցին՝ այդպե՞ս է, Գրիգորիչն ասաց. «Ինտրիգային բաներ են. ովքե՞ր են հորինում: Չեմ կարող ասել: Ինձ ճանաչողները բոլորը գիտեն, որ ես լավ հարաբերություններ ունեմ թե՛ Աբրահամյանի, թե՛ ԳՄ անդամների և թե՛ բոլորի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում