Այսօր կորոշվի «Հայաստանի ձայնը»

Ինչպես տեղեկացնում են «Արմենիա» հեռուստաընկերությունից, այսօր երեկոյան ժամը 22:00-ին (կրկնությունը’ կիրակի, 17:30) «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում կմեկնարկի «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի եզրափակիչ գալա համերգը, որի արդյունքում կորոշվի հաղթողի անունը: 

Արդեն հայտնի են այն 4 մասնակիցները, ովքեր կմրցեն եզրափակչում:

Իսկուհի Հովհաննիսյան – թիմ Թաթա
Նարեկ Մակարյան – թիմ Սոֆի
Մերի Մնջոյան – թիմ Սոնա
Գայանե Արզումանյան – Թիմ Արտո

«Նրանք հաղթահարել են կույր լսումները, մենամարտերը, արժանացել հեռուստադիտողների առավելագույն քվեներին գալա համերգներում և արդեն եզրափակչում են…Սակայն նրանցից միայն մեկը կդառնա Հայաստանի Ձայնը»,- ասվում է հաղորդագրությունում:

Այսօր՝ 9-րդ եզրափակիչ գալա համերգին, 4 աստղային մարզիչները այլևս չեն ունենալու ընտրության իրավունք և նրանք այլևս չեն կարողանա ազդել քվեարկության արդյունքների վրա:

Հեռուստադիտողների քվեարկության արդյունքից է կախված 4 մասնակիցների ճակատագիրը, քանի որ նրանցից միայն մեկը կարող է դառնալ Հայաստանի ձայնը:

«Մնացել է ընդամենը մեկ քայլ դեպի հաղթական ավարտը:Առջևում անակնկալներով լի ԵԶՐԱՓԱԿԻՉ համերգն է: Թեժ պայքար, շքեղ շոու և հույզեր, որոնք կհասնեն իրենց գագաթնակետին ու ի վերջո պարզ կդառնա «Հայաստանի ձայնը» տիտղոսակիրը», տեղեկացնում է աղբյուրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում