Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է իր մարզային այցելությունները

Երեկ, Ազատության հրապարակում իր քսաներկուօրյա հացադուլի վերջին երեկոյի ընթացքում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մասնակցեց «Բամբիռ» ռոք խմբի եւ հայտնի երգչուհի Լիլիթ Պիպոյանի կատարումներով հագեցած համերգին:

Մինչեւ հրապարակում իր վերջին գիշերն անցկացնելու համար վրանում առանձնանալը, Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց իր ռահակիցներին՝ Նոր Հայաստանի հանդեպ վերջիններիս տածած հավատի, սիրո եւ նվիրման համար: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

«Վաղը մենք միմյանց հետ հաց կկիսենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Եվ մենք կդնենք մեր հարության սկիզբը»:

Այսօրվանից կմեկնարկի Հովհաննիսյանի չորսօրյա մարզային հանդիպումների՝ իր խոսքով «ազգային զորահավաքային արշավը», հավարտ որի՝ ապրիլի 5-ին տեղի կունենա նախապատրաստական հանրահավաք՝ ապրիլի 9-ին կայանալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանն ընդառաջ:

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային ժամանակացույցը.

1 ապրիլի 2013թ. – Կապան 10:00, Գորիս 12:00, Սիսիան 13:30, Եղագնաձոր 15:30, Արարատ 17:00, Գորավան 17:45, Արտաշատ 18:00

2 ապրիլի 2013թ. – Եղվարդ 9:30, Ուջան 10:30, Թալին 11:00, Արթիկ 13:00, Գյումրի 14:00, Արմավիր 17:00, Էջմիածին 18:00

3 ապրիլի 2013թ. – Աբովյան 9:30, Նոր Հաճըն 10:30, Մարտունի 12:30, Սեւան 14:00, Իջեւան 16:00, Բերդ 18:00

4 ապրիլի 2013թ. – Նոյեմբերյան 10:00, Ալավերդի 11:30, Վանաձոր 13:00, Սպիտակ 14:30, Ապարան 15:30, Աշտարակ 17:00

Ազատության հրապարակում նախապատրաստական հանրահավաք
2013թ. ապրիլի 5-ին, ժամը 18:00-ին

Նոր Հայաստանի երդմնակալության արարողություն Ազատության հրապարակից
2013թ. ապրիլի 9-ին, ժամը 11:00-ից

Հետևեք մեզ նաև Telegram-ում