Ոստիկանները խոչընդոտում են մեր հավաքը. Զարուհի Փոստանջյան

Նախագահական ընտրությունների արդյունքները մերժող, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիպել է իր համակիրների հետ: 

Սա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ մարզային այցելությունն է Սյունիքի մարզ:

Վերջինս փետրվարի 18-ից սկսել է իր բողոքի ակցիաները: Նա իր մարզային այցելությունները դադարեցրել էր՝ սկսելով հացադուլ: Հարության տոնին նա դադարեցրեց հացադուլը՝ վերսկսելով մարզային այցելությունները:

Կապանի կենտրոնական հրապարակում համակիրների հետ հանդիպմանը ելույթով հանդես եկավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Քանի որ մի քանի րոպե համակիրները սպասել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, Փոստանջյանն իր ելույթը սկսեց այսպես. «Սիրելինե՛րս, Դուք միշտ սպասելու եք, և Րաֆֆին գալու է»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ ոստիկանները խոչընդոտում են իրենց հավաքը:
Նրա խոսքերով՝ ոստիկանները նկարում են ներկաներին, այնուհետև այն ներկայացնում են մարզպետին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը  ոստիկաններին զգուշացրեց նաև, որ նրանց գործունեությունն ապօրինի է, և եթե շարունակեն, կկանչվեն պատասխանատվության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում