Հայրիկյանին Հոլանդիա մեկնելուց առաջ առերեսել են մեղադրյալների հետ

«Հրապարակի» տեղեկություններով, մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի եւ նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջեւ:

Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է՝ դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»:

Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը եւ բազում ապացույցներով հաստատել դա: Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում