«Արմավիայի» սննկացման հետևանքով մոտ 400 մարդ դարձավ գործազուրկ

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիայի» սննկացմամբ գործազուրկ են դառնում ընկերության մոտ 400 աշխատակիցները: Ավիաընկերությունն օդաչուներին պարտք է 5 ամսվա աշխատավարձ՝ 2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. մարտ:

Այս մասին «Ժամանակ»-ին տեղեկացրել է ավիաընկերության օդաչուներից մեկը, ում խոսքով սնանկ հայտարարելու պահին ավիաընկերությունում աշխատում էր 50 օդաչու, որոնցից յուրաքանչյուրի աշխատավարձը տատանվում է ամսական մոտ 2-3 մլն դրամի սահմաններում: Շատ մոտավոր հաշավարկներով՝ դա կազմում է շուրջ 600 մլն դրամ: Բացի օդաչուական կազմից՝ «Արմավիան» չի վճարել նաև բորտուղեկցորդների և ավիաինժեներների աշխատավարձը:

«Արմավիայի» սննկացմամբ գործազուրկ է դառնում ընկերության մոտ 400 աշխատակից: Թե ինչ կլինի նրանց հետ՝ իշխանությունը կգտնի՞ արդյոք նոր ընկերություն, որը հետաքրքրված կլինի հայկական ավիացիոն շուկայով, թե՞ ի վերջո իրականություն կդառնան շրջանառվող լուրերը և կստեղծվի պետական ավիաընկերություն, պարզ կլինի մոտ ապագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում