Carrefour-ը Հայաստանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

Ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ներկայացուցիչ MAF CARREFOUR ( Majid Al Futtaim CARREFOUR, տեղակայված է Դուբայում) խումբը հայկական կողմի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ «Կարֆուրի» առաջին հիպերմարկետը Երևանում հիմնելու համար:

Այս մասին «Ժամանակի» հարցադրման ի պատասխան նամակով հայտնել է Վրաստանի, Պակիստանի, Իրանի, Ղազախստանի, և Հայաստանի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մարկ Քորբիոնը (Marc Corbion)՝ ընդգծելով, որ Հայաստանը MAF CARREFOUR խմբի զարգացման ռազմավարության մի մասն է: MAF CARREFOUR –ը զբաղվում է տարածաշրջանում Carrefour հիպերմարկետների բացման աշխատանքներով:

«Այս ռազմավարության շրջանակներում ՀՀ-ում ներկայացված ընկերությունների խնդրանքով մենք քննարկում ենք հնարավոր համագործակցությունը նրանց հետ, ինչպես դա անում ենք այլ երկրների դեպքում: Մեր սկզբունք է՝ հարգել մեր գործընկերներին և հայտարարել միայն արդեն կայացած համաձայնագրի մասին: Մենք չենք հապաղի և, եթե ֆորմալ համաձայնությունը վերջնականապես կայանա, Ձեզ կտեղեկացնենք այդ մասին»,- նշել է Մ. Քորբիոնը: Ըստ նրա՝ խոսքը Երևանում Carrefour-ի առաջին հիպերմարկետի համար մոտ 6000 ք/մ մակերեսով տարածք ձեռք բերելու կամ վարձակալելու մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում