«Չելսին» վաճառել է Տրաորեի տրանսֆերը (լուսանկար)

«Չելսիի» հարձակվող Բերտրան Տրաորեն տեղափոխվել է «Լիոն»։ Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Տրաորեն 5 տարվա պայմանագիր է կնքել:

Բուրկինա Ֆասոն ներկայացնող ֆուտբոլիստի տրանսֆերի համար «առյուծները» 10 միլիոն եվրո են վճարել: 21-ամյա խաղացողի հետագա վաճառքից լոնդոնցիները կստանան ընդհանուր գումարի 15 տոկոսը:

Նախորդ մրցաշրջանում Տրաորեն վարձակալությամբ հանդես էր գալիս «Այաքսում», որի կազմում 13 գոլ է խփել ու հասել Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում