ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեցին Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ եռամյա ծրագրի շնորհանդեսը, որի նպատակն է մեղմացնել աշխատանքային միգրացիայի հետևանքները ընտանիքների ու համայնքների վրա:

Ծրագիրը նպատակ ունի կրճատել աշխատանքային միգրանտների ընտանիքների և համայնքների խոցելիությունը Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանում Եվրոպական միությանպատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և
ԱՊՀ/ԿԱԵ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քիրսի Մադինը:

«Եվրոմիությունը մեծ կարևորություն է տալիս Հայաստանում միգրացիայի կառավարման բարելավմանը և լայնածավալ աջակցություն տրամադրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, որպեսզի հնարավոր լինի կառավարել, կանխել անօրինական միգրացիան և խթանել շրջանաձև միգրացիան, ինչպես նաև ամրապնդել միգրանտների վերաինտեգրումը Հայաստանում»,-այս մասին ասաց Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հիսթան:

Ծրագրի շրջանակներում մշակվել են ընտանիքների և համայնքների համար աղքատության ու գործազրկության հետևանքով առաջացած մի շարք խնդիրների հաղթահարման մեխանիզմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում