Պաշտոնական. Մատյոն «Բարսելոնայից» այլ ակումբ է տեղափոխվել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյոն կարիերան շարունակելու է «Սպորտինգում»: Լիսաբոնցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել:

Համաձայնագրում առկա է հրաժարագին, որը կազմել է 60 միլիոն եվրո: Մատյոյին կատալոնացիները բաց են թողել անվճար: Ֆրանսիացին «կապտանռնագույներին» միացել էր 2014 թվականի ամռանը: Նրա տրանսֆերի համար «Վալենսիային» վճարվել էր 20 միլիոն եվրո: Երեք տարում նա «Բարսելոնայի» հետ 9 տիտղոս է նվաճել:

Պրիմերայի նախորդ խաղարկությունում Մատյոն մասնակցել է ընդամենը 13 հանդիպման, որոնցում մեկ գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում