Գուարդադոն վերադարձավ Իսպանիա (լուսանկար)

Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Անդրեաս Գուարդադոն «ՊՍՎ Էյնդհովենից» տեղափոխվել է «Բետիս»:  Սևիլյացիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է կնքվել: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Իսպանիայում Գուարդադոն հանդես է եկել «Դեպորտիվոյի» ու «Վալենսիայի» կազմում: Հետագայում նա պաշտպանել է «Բայերի» ու ՊՍՎ-ի գույները:

Միաժամանակ նշվում է, որ անդալուսյան թիմը «Սուոնսիից» վարձակալել է պաշտպան Ժորդի Ամատին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում