Թուրքիայից հեռացող քրդերը Իրաքում աշխատանք կունենան

Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին խոստացել է զենքերը վայր դնող և Թուրքիայից Իրաք անցնող քրդերին՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին, Էրբիլում ապահովել բնակարանով և աշխատանքով։

Ինչպես տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը, Բարզանիի խոսքով՝ Քրդական ինքնավարությունն աջակցում է քուրդ զինյալների՝ Թուրքիայից դուրս գալու գործընթացին և պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել այդ գործընթացի իրականացման համար։

Քուրդիստանի ինքնավարությունն արդեն աշխատանքներ է իրականացնում զենքերը վայր դրած PKK-ականների համար աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի Էրբիլում նրանք ադապտացվեն նորմալ կյանքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում