Հյուսիսային բևեռում կտեղադրվի հայկական խաչ

Ռուսական աշխարհագրական միության և Կարելիայի հանրապետության կառավարության նախաձեռնած ծրագրի շրջանակներում 2013 թ-ի ապրիլ-օգոստոս ամսիներին յուրօրինակ արշավ է կազմակերպվելու ռուս ճանապարհորդներ Ֆյոդոր Կոնյուխովի և Կարելիայի բնակիչ Բիկտոր Սիմոնովի մասնակցությամբ:

Նրանք պատրաստվում են 4 ամսվա ընթացքում կտրել մոտ 4 հազար կմ և հասնել Հյուսիսային բևեռ: Արշավի վերջնակետը Գրենլանդիա կղզու հարավային ափն է: Ճանապարհորդներին արշավի մեկնարկից ատաջ որպես աջակցության խորհրդանիշ հանձնվել է չորս խաչ’ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Հայաստանից:

Հայկական խաչն օրհնվել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ղեկավար Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի կողմից:

Այս մասին տեղեկացնում է Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի մամլո ծառայությունը:

Մարտի 27-ին Ռուսաստանի հայերի միության և եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման խաչը, Հայաստանից բերված հողն ու մեր երկրի դրոշը հանդիսավոր կերպով հանձնվել է Ֆյոդոր Կոնյուխովի հորը:

Հաղորդագրության համաձայն, նմանօրինակ ակցիայով հայ ժողովուրդը շնորհավորում է ուղղափառ եկեղեցուն և եղբայրական ժողովուրդներին Ռուսիայի քրիստոնեության ընդունման 1025 ամյակի կապակցությամբ և ընդգծում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Հայաստանի նույնակրոն ժողովուրդների ջերմ հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում