Facebook-ում խաղեր ստեղծողները վաստակում են 2 մլրդ դոլլար

Ինչպես հայտնում է «Finance.ua» կայքը, աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի քան 250 միլիոն ամսական օգտատերեր Facebook –ում առցանց խաղում են խաղում:

Բացի այդ, ընկերությունը նշում է, որ վճարովի Facebook –խաղեր ծառայություններից օգտվողների թիվը մեկ քարորդով աճել է անցած տարվա համեմատ:

2012 թ. Facebook –խաղերի ստեղծողների ընդհանուր եկամուտը կազմում է ավելի քան 2 մլրդ դոլլար:
Ըստ Facebook-ի թոփ մենեջեր Շոն Ռեյանի՝ ընկերության 100 գործարկողներ վաստակել են ավելի քան մեկ միլիոն դոլար յուրաքանչյուրը:

«Մենք ակտիվ ներդրումներ էնք կատարում խաղային բիզնեսում», – նշել է Ռեյանը:

Անցյալ տարվա հունիսին Facebook – ը թողարկել է իր առցանց խանութը՝ սոցցանցում ծրագրերը տարածելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում Facebook.com-ի խաղերի առաջարկը աճել է 75% – ով:

Ըստ Facebook-ի՝ սոցցանցում յուրաքանչյուր խաղի համար ամսական կան մոտ մեկ միլիոն ակտիվ օգտագործողներ: Facebook-ում սոցիալական խաղեր խաղում է յուրաքանչյուր հինգերորդ ակտիվ օկտատեր:

Նշենք, որ ամենամեծ խաղ գործարկողը Facebook-ի հարթակում շարունակում է մնալ Zynga ընկերությանը: Zynga խաղերի վաճառքը կազմում է Facebook-ի եկամուտի մոտ 15%-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում