Պիկե. Մեսսին, Ջորդանը և Ֆեդերերն իմ տեսած լավագույն մարզիկներն են
17/07/2017 10:50

Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է «Ուիմբլդոնում» Ռոջեր Ֆեդերերի հաղթանակին: Եզրափակչում շվեյցարացին 6:3, 6:1, 6:4 հաշվով պարտության է մատնել Մարին Չիլիչին:
«Լեո Մեսսի, Մայքլ Ջորդան և Ռոջեր Ֆեդերեր: Նրանք երբևէ իմ տեսած լավագույն մարզիկներն են»,- իր թվիթերյան էջում գրել է կատալոնացին:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը 8-րդ անգամ դարձավ «Ուիմբլդոնի» չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում