Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են

Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Իրավապաշտպանները հուլիսի 17-ին ցուցմունք են տվել Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում, ինչից հետո որոշում է կայացվել նրանցից 6-ին կալանավորելու, իսկ չորսին պայմանականորեն ազատ արձակելու վերաբերյալ:

Կալանավորված իրավապաշտպանների թվում են նաև Amnesty International-ի երկու աշխատակիցները:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում