Ստամբուլը հեղեղված է. իշխանությունները հորդորում են տանից դուրս չգալ
18/07/2017 12:35

Նմանատիպ
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Ստամբուլի որոշ շրջաններում անձրևաջրերը հեղեղել են բնակելի տների առաջին հարկերը, ինչի հետևանքով մի խումբ քաղաքացիներ մնացել են տանը արգելափակված: Միառժամանակ փակվել է Բոսֆորի տակով անցնող Եվրասիական թունելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում