Կասիլյասը պատասխանել է Պիկեին
18/07/2017 13:22

Նմանատիպ
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատասխանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հայտարարությանը: Ավելի վաղ կատալոնացին նշել այն երեք մարզիկներին, որոնց համարում է իր տեսածներից լավագույնները:
30-ամյա ֆուտբոլիստի թոփ-3-ում էին հայտնվել Լիոնել Մեսսին, Մայքլ Ջորդանը և Ռոջեր Ֆեդերերը:
«Ես այդ ցանկին կավելացնեի Կոբի Բրայանտին, Կրիշտիանու Ռոնալդուին, Ռաֆայել Նադալին, Թայգեր Վուդսին, Միխայել Շումախերին, Մայքլ Ֆելփսին, Վալենտինո Ռոսսիին ու Սերենա Ուիլյամսին»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Կասիլյասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում