«Բարսելոնան» հայտարարել է ռեկորդային եկամտի մասին

«Բարսելոնան» հայտարարել է ռեկորդային եկամտի մասին

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը դիտարկել է 2016-17թթ. մրցաշրջանի հաշվետությունը և հաստատել այն: Անցած մեկ տարվա ընթացքում կատալոնացիները ռեկորդային` 708 միլիոն եվրոյի եկամուտ են ունեցել,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Այդ թիվը 13 միլիոնով ավելին է, քան նախապես ծրագրվել էր: «Մաքուր» օգուտը կազմել է 18 միլիոն եվրո: «Կապտանռնագույնների» պարտքը 24,5 միլիոնով մարվել է: Այն այժմ կազմում է 247 միլիոն եվրո:  Նշվում է նաև, որ ընդհանուր ծախսերի 66 տոկոսը կազմել է ֆուտբոլիստների աշխատավարձերը:

Օրերս ամերիկյան «Forbes» ամսագիրը «Բարսելոնային» ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ակումբների 4-րդ տեղում և այն գնահատել 3 միլիարդ 640 միլիոն եվրո: Դա նշանակում է, որ «բլաուգրանայի» արժեքը մեկ տարվա ընթացքում 2 տոկոսով թանկացել է:
Ամենաթանկ ակումբների ցանկում «Բարսան» հետ է մնում միայն «Դալաս Կովբոյզից» (ամերիկյան ֆուտբոլ), «Նյու Յորք Յանկիզից» (բեյսբոլ) և «Մանչեսթեր Յունայթեդից» (ֆուտբոլ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում