Ով է սկսել Ռիչարդ Հովհաննիսյանի սկանդալային տեսանյութի պատմությունը

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հոր’ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ կապված սկանդալային տեսանյութին՝ «Ժողովուրդը» գրել է.«Նախօրեին պարոն Հովհաննիսյանը այսպիսի հայտարարություն է արել Նոր Հաճնում. «Իշխանությունը, այլ բան չունենալով, ոչ միայն ժողովրդի ձայնը խլացնելով, այլև իմ ընտանիքի պատիվն արատավորելու համար դիմում է իբրև թե անկախ լրատվամիջոցների օգնությանը: Անգամ այս դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը, armlur.am կայքը»:

Իհարկե, անշնորհակալ գործ է’ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերի մեջ հստակություն և տրամաբանություն փնտրելը: Բայց, այնուամենայնիվ, գլոբալ իմաստով հասկանալի է, որ պարոն Հովհաննիսյանը վիրավորվել է «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 3-ի հրապարակումից, որտեղ ներկայացվել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից չբարձրաձայնած սկանդալային տեսանյութերի սղագրությունը: Հրապարակման մեջ Րաֆֆի Հովհաննիսյանի հոր գործունեությունը բացասական էր բնութագրվում:
Թերթը այս թեմայի շուրջ կարևորել է երեք փաստ’

ա) Ռ. Հովհաննիսյանի գործունեության բացասական երանգների մասին առաջին հրապարակումն արվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, նույն Լիսկան հարցազրույցում քննադատում էր Ռիչարդ Հովհաննիսյանին: Ու առնվազն տարօրինակ է, որ նույն լրատվամիջոցի նկատմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպիսի չարությամբ չխոսեց ու չսպառնաց
բ) «Ժողովուրդ»-ին մեղադրել Լիսկայի մեղսակից լինելու մեջ, առնվազն ծիծաղելի է: Մենք տարիներ շարունակ պայքարել ենք «բռնարարների և իրավախախտների» դեմ
գ) «Ժողովուրդ» օրաթերթը եղել և մնում է օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին: Ռիչարդ Հովհաննիսյանի մասին այդ տեսանյութի պատասխանատվությունը «Ժողովուրդ» օրաթերթը չի կրում, քանի որ հեղինակը մենք չենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում