Ապրիլի 9-ին կորոշենք, թե ինչ ենք անելու. Արմեն Մարտիրոսյան

«Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիներն առաջնահերթություն ունեն իրենց բողոքը խաղաղ արտահայտելու, և ՀՀ քաղաքացիներն են ընտրում նախագահ, ոչ թե’ արտասահմանից ժամանած պաշտոնատար հյուրերը»,- այս մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով’ «Ժառանգությունն» ապրիլի 9-ին կորոշի, թե ինչ է անելու, ինչպես է քայլերթ կազմակերպելու:

Դիտարկմանը, թե երթուղին խախտելու դեպքում արդյոք ավելորդ լարվածություն չի առաջանա, Ա. Մարտիրոսյանը հավաստիացրեց, թե քաղաքացիների կողմից չի կարող լինել որևէ լարվածություն, «եթե իշխանությունների կողմից պրովոկացիա չլինի»:

Նշենք, որ քաղաքապետարանն ապրիլի 9-ին կուսակցության երթը մասամբ է արտոնել:

Հայտնում է` aysor.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում