Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են. Շուշիի առանձնակի գումարտակ
Նմանատիպ
Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:
Դավադիր գնդակը, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից ֆիզիկապես հեռացրեց Հայոց Ազատամարտի նվիրյալներից մեկին: Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի: Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք:
Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են: ՇԱԳԱՄ-ը հետամուտ է լինելու նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված առավելագույն պատժի իրականացմանը:
ՇԱԳԱՄ-ը խորը վշտով ցավակցում է Հրաչ Մուրադյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին և ընկերներին:
«ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում