Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը. Արմեն Աշոտյան
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի’ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Ոիղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ’ մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով’ մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործություն ու հավերժությունը:
Մայրության և գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին’ մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատև սեր ու երջանկություն:
Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս»: