ԲՀԿ-ն 5000 դրամ ընտրակաշառք է բաժանում
Նմանատիպ
Անդրադառնալով մայրաքաղաքի բնակիչների’ խմբակցություն ներկայացրած ահազանգերին, ըստ որոնց ԲՀԿ-ի անունից հանդես եկող մարդիկ ներկայանում և առաջարկում են պայմանագիր կապել’իրենց կուսակցությունը ընտրելու դիմաց 5000 դրամ ստանալուն, «Հայկական ժամանակ»-ը գրել. «Մինչ օրս ահազանգեր ստացվում են ավելի շատ Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններից: Որոշեցինք ինքներս Երևանի սովորական ընտրող ձևանալով պարզել, թե իրականում ինչ է կատարվում քաղաքում տեղակայված ԲՀԿ շտաբերում»:
Թերթի թղթակցի և ԲՀԿ շտաբի աշխատակցի զրույցը՝ ստորև.
-Ինձ հարևաններն են ասել փողի հետ կապված…կարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք:
-Դուք ո՞ր շենքում եք ապրում:
-Հացի խանութի, իսկ ինչքա՞ն եք տալիս:
-Մի հատ հասկանանք, թե ինչ է, նոր կգաս կպայմանավորվենք:
-Բայց մենք ի՞նչ պիտի անենք: Տնեցիների անունները բերե՞մ:
-Հա, անունները բեր, ուրիշ ոչ մի բան:
-Բայց կտա՞ք, եթե բերեմ:
-Ախպեր’բեր, էդ սաղ հարցերը մենք կլուծենք:
«Թե ինչպես է ԲՀԿ-ն լուծում ժողովրդի «սաղ հարցերը», պարզ կդառնա 10 օրից: Միայն հիշեցնենք, որ մեր թերթին տված վերջին երկու ճեպազրույցներում կուսակցության քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը և մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել էին, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում կամ բաժանելու է»,-հավելել է թերթը
Հետևեք մեզ նաև Telegram-ում