Արմեն Աշոտյանին ուժեղացնում են «Ժառանգությունից»
Նմանատիպ
Tert.am կայքի հետ զրույցում Անահիտ Բախշյանը ասել է որ ուժեղացնում է Արմեն Աշոտյանին՝ նրան օգնելով, որ կրթության ոլորտում ամեն ինչ լինի օրենքի տառին համապատասխան՝ կրթության ոլորտում քննադատելով այն երևույթները, որոնք չեն բխում կրթության մասին օրենքից:
Անահիտ Բախշյանն՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկում եղած հարցադրման, թե ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարել ընդդիմադիր Անահիտ Բախշյանը Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ենթակայության տակ:
«Ես աշխատում եմ Կրթության ազգային ինստիտուտում։ Կրթությունն օրենքով ապաքաղաքականացված ոլորտ է, և ես լինելով ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ, աշխատում եմ կրթության ոլորտում և կրթության քաղաքականությունն եմ իրականացնում, որը չի կարող ընդդիմադիր լինել կրթությանը: Եվ դա անում եմ այնպես, ինչպես ՀՀ կրթության մասին ընդունված օրենքից է բխում»,- ասաել է Անահիտ Բախշյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում