Արմեն Երիցյանը կխոսի Տարոն Մարգարյանի թերացումներից
Նմանատիպ
«Արմեն Երիցյանը կարող է հնարավորինս լավ կառավարել Երևանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին’ հայտնեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նաև հավելեց, որ ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներից շատերը երբէ ոչ մի պաշտոն չեն ղեկավարել:
Այն հարցին, թե արդյոք կան ոլորտներ, որտեղ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը թերացել է’ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ինքը կարող է թվարկել այդ ոլորտները, բայց նախընտրում է , որ դա անի Արմեն Երիցյանը’ վաղվանից սկսած, քանի որ հենց վաղն է մեկնարկում նախընտրական քարոզարշավը:
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին ու Հայաստանում տիրող իրավիճակին, ապա ՕԵԿ առաջնորդի խոսքերով’ Հայաստանում պետք է իրականացնել լուրջ բարեփոխումներ, պետք է ազատվել լճացած, հոգնած, հղփացած դեմքերից: Իսկ դա նախագահի գործն է, ինչը վերջինս կանի երդմնակալությունից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում