ՀԵՀ-ը կոչ է անում միանալ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների երթին
08/04/2013 11:13
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ: Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։
Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում