WiFi տրանսպորտային ցանցում ընդլայնվում է

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցում շարունակվում է WiFi համակարգի ընդլայնումը։

Ընթացքի մեջ են ևս 100 ավտոբուսներում GPS սարքերի տեղադրման աշխատանքները։ Բակերի բարեկարգման ծրագիրն ավելի ամբողջական ու համակարգված իրականացնելու նպատակով հանձնարարվել է կամարանցումների նկարազարդման ծրագիրը կատարել բակերի բարեկարգմանը զուգահեռ։ Ըստ քաղաքապետարանի՝ արդեն ընթացքի մեջ են էսքիզների քննարկումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում