«Բարսելոնան» ներկայացրեց Պաուլինյոյին (լուսանկարներ)
17/08/2017 15:52

Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն պաշտոնապես պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ: 29-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի է ունեցել «Կամպ Նոու» մարզադաշտում։ Նոր թիմում բրազիլացին հանդես է գալու «15» համարի մարզաշապիկով:
«Սա յուրահատուկ պահ է իմ կյանքում ու կարիերայում: Շնորհակալ եմ ակումբին ինձ հրավիրելու համար գործադրած ջանքերի համար: Ես վարձահատույց կլինեմ ցուցադրած լավ խաղով: Շնորհակալ եմ վստահության համար»,- ասել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Պաուլինյոյի տրանսֆերի համար «Բարսելոնան» չինական «Գուանչժոու Էվերգրանդին» 40 միլիոն եվրո է վճարելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում