Նախարար Նալբանդյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները
Նմանատիպ
Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ Նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, Հայաստանի ներդրումը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմամբ և կարևորեց տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը:
Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում