Չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից
09/04/2013 09:08
Նմանատիպ
Անցած տարվա փետրվարին հայտարարվեց Հայաստանում երկաթի երեք խոշոր հանքավայրի շահագործման մեկնարկի մասին: Ըստ այդմ՝ Չինական «Ֆորչյուն օյլ» ընկերությունը պետք 1500 միլիոն դոլար ներդներ հանքի շահագործման համար:
Երեկ սակայն, լրատվական կայքերը տեղեկություններ հաղորդեցին, որ չինացիները փոշմանել են և հեռանում են Հայաստանից: Այս տեղեկությունը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում չհաստատեցին և չհերքեցին:
«Հայկական ժամանակը» գրում է, որ չինացիները կանխիկ 24 միլիոն դոլարով գնել էին հանքի շահագործման իրավունքին տիրապետող մի ընկերության բաժնետոմսերի մի մասը: 300 դոլար կանոնադրական կապիտալով այս ընկերությունը գրանցված է օֆշորներում և պատկանում է քաջ հայտնի Վարդան Այվազյանի որդուն և Տիգրան Արզաքանցյանին: Մանրամասներն առաջիկայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում