Ռազմաբազայի տարածքը` առանց խրամատի կամ ցուցանակի
Նմանատիպ
Ապրիլի 7-ին ողբերգություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրիից մի բանի կիլոմետր հեռավորության վրա’ Վահրամաբերդ գյուղի մոտ, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրաճգարանի տարածքում ռումբի պայթյունից մահացել է երկու երեխա: Զոհվածներն են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը: Ըստ նախնական տեղեկությունների’ նրանք հրաձգարանի տարածքում ոչխարների հոտ են արածացրել: 102-րդ ռազմակայանի մամուլի պատասխանատու Կիրիլ Կիսիլյովը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել Է, թե «… Երեխաները ապօրինի կերպով մուտք էին գործել հրաձգարանի տարածք, որը բոլոր կողմերից խրամապատված էր և առկա էին հայերեն, ռուսերեն նախազգուշացնող ցուցանակներ»: Սակայն Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը անձամբ գնացել է դեպքի վայր և չի հանդիպել ոչ մի խրամատի կամ ցուցանակի: Դեպքի վայիում նրա արած լուսանկարները սահմռկեցուցիչ պատկեր են ի ցույց դնում’ տարածքը լեփ լեցուն է չպայթած զինամթերքով: Եվ այս ամենը նա ապացուցում է տեղում արված շուրջ 200 լուսանկարներով: «Հայկական ժամանակ»
Հետևեք մեզ նաև Telegram-ում