«Youtube»-ի նախավերջին վայրկյանը
Նմանատիպ
Տեսանյութերի տեղադրման համաշխարհային «Youtube» ծառայության մասին գիտեն համացանցի գրեթե բոլոր օգտատերերը: «Youtube»-ի ընձեռած հնարավորություններից օգտվում են ինչպես անհատ մարդիկ, այնպես էլ խոշոր կազմակերպություններ, էլէկտրոնային կայքեր և այլն:
Նրանցից շատերը վերջերս բացահայտել են, որ «Youtube»-ում տեղադրված տեսանյութերի նախավերջին վայրկյանը ծառայության կողմից «գողացվում» է: Թե ինչու է համաշխարհային ծառայության ղեկավարությունը թաքցնում նախավերջին վայրկյանը, հայտնի չէ: Այս պահին համացանցի հազարավոր օգտատերեր նամակներով հեղեղել են «Youtube»-ի տեխնիկական բաժինը’ փորձելով պարզել գործնականում ոչինչ չփոխող այդ հանգամանքի պատճառը: Սակայն որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա:
Նշենք միայն, որ տեխնիկական այդ «հնարքից» տեսանյութերը չեն տուժում: Դրանք ցուցադրվում են ամբողջությամբ, պարզապես տեսանյութերի ստորին հատվածում տեղադրված ժամանակացույցը չի հաշվում նախավերջին վայրկյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում