Համահայկական երիտասարդական շարժումը դատապարտում է ոստիկանությանը
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ մի խումբ երիտասարդներ փորձել էին պաստառ փակցնել Հյուսիսային պողոտայի շենքերի մեկի վրա, սակայն ոստիկանները խոչընդոտել էին: Ներկայացնում ենք Համահայկական երիտասարդական շարժման հայտարարությունն այս կապակցությամբ.
«Ապրիլի 8-ին’ երեկոյան, շարժման անդամ երիտասարդները խաղաղ ակցիա են իրականացրել Հյուսիսային Պողոտայում, 2 ուսանող, բնակիչերի համաձայնությամբ, մտել են հարակից շենքերից մեկի շքամուտք և 4-րդ հարկից պաստառ են կախել: Ոստիկանները ներս են մտել և առանց նախազգուշացման, ուժով հանել են պաստառը: Մոտ մեկ ժամ անց, ուսանողները ավելի մեծ խմբով փորձել են կրկնել ացկիան, այս անգամ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել երիտասարդների նկատմամբ: Ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով երիտասարդներից մեկը քիչ է մնացել ընկնի 4-րդ հարկից, ինչպես նաև ճղվել է պաստառը: Ոստիկանությունը չի ներկայացրել ոչ մի իրավական հիմք, ոստիկանության աշխատակիցները անգամ հրաժարվել են ներկայանալ:
Մենք դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները և հիշեցնում, որ վաղը ժամը 9-ին հավաքվելու ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ‘ դասադուլի ակցիան իրականացնելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում